23.10.2025
Շուտով բոլորս միասին մի մեծ Թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու
prev Նախորդ նորություն

ՄԻՊ աշխատակազմը դիտարկում է փաստաբան Ռուբեն Մխիթարյանի իրավունքների պաշտպանությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ։


Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման:


Փաստաբանի իրավունքների պաշտպանության հարցը գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո։ Իրականացված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Հաջորդ նորություն next