Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդական սելֆի է հրապարակել ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդների հետ: Լուսանկարում է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը. «Մեր գործընկերներից ոմանք սիրում են սելֆի անել, ոմանք ոչ: Խմել ենք նաեւ մեր սելֆի չսիրող եւ բացակա գործընկերների կենացը»,- գրել է նա: Նշենք, որ նախօրեին ԵԱՏՄ գագաթաժողովի մասնակից մի շարք առաջնորդներ ժամանել են Երևան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևան կժամանի այսօր: