19.04.2025
Երևանում շուտով կգործարկվեն նոր փոշեկուլ մեքենաներ. քաղաքապետ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար է նշանակվել Վարդան Օսկանյանի նախկին օգնականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար է նշանակվել Մանե Գևորգյանը, որը մինչ այդ աշխատում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար», - ասված է վարչապետ որոշման մեջ։


Մանե Գևորգյանն աշխատում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում, որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող: Ավելի վաղ, նա եղել է ՍիվիլՆեթ-ի հանձնարարությունների գծով պրոդյուսեր և ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի օգնական:


Վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի սկզբից, երբ այդ պաշտոնից ազատվեց ՀԱԿ-ի անդամ Վլադիմիր Կարապետյանը:


 


 


 

Զինծառայողների մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար