30.10.2019
Ադրբեջանի զինանոցում առկա են ռուսական, ՆԱՏՕական, իսրայելական, պակիստանյան զինատեսակներ
Ամբողջ աշխարհում ռազմական դպրոցներից առկա է երկու ֆունդամենտալ՝ խորհրդայինը և ՆԱՏՕականը: Ադրբեջանցի սպաները ծանոթ էին խորհրդային դպրոցին, իսկ այժմ Թուրքիայի շնորհիվ ծանոթ են նաև ՆԱՏՕ-ի համակարգին: Ադրբեջանի զինված ուժերը կառուցվում են այդ երկու համակարգերի սինթեզի շնորհիվ: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը:
Նա նշել է, որ Ադրբեջանի զինանոցում առկա են ռուսական, ՆԱՏՕական, իսրայելական, պակիստանյան զինատեսակներ: Ադրբեջանը սերտորեն է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ:
Ըստ նրա, Ադրբեջանն ակտիվորեն գնում է ՆԱՏՕ-ի չափանիշներով ստեղծված զենքեր Թուրքիայից: