25.11.2024
Վրաստանում կորոնավիրուսի վարակի երկրորդ դեպքն է արձանագրվել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը

ՌԴ քաղաքացու մոտ, որն Ադրբեջան է ժամանել Իրանից, հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակ: Այս մասին հայտնում են հանրապետության կառավարությանը կից օպերատիվ շտաբից:


Նշվում է, որ քաղաքացին գտնվում է բժիշկների հսկողության տակ ինֆեկցիոն բաժանմունքում. «Հիվանդի վիճակը ներկայումս կայուն է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` վիրուսի տարածումը կանխելու համար, ներառյալ տարվում են աշխատանքներ պարզելու այն անձանց հետ, որոնց հետ հիվանդը կապ է ունեցել»:


Նշենք, որ սա Ադրբեջանում վարակի առաջին դեպքն է:


VERELQ-ը հիշեցնում է, որ հարևան Իրանում վարակվածների թիվը հասել է 388-ի, 34  անձ մահացել է: