21.04.2025
Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ Բակո Սահակյանն այցելել է հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Բաբլոյանի և Բաբայանի վերաբերյալ քրգործը ՀՔԾ-ն երրորդ անգամ է ուղարկել դատախազություն

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը երրորդ անգամ ուղարկել է Դատախազություն: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից։


Փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։


Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար։


 


 

Ավելին անելու հնարավորություն չտրվեց. սոցապնախարարի խորհրդականն ազատման դիմում է գրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար