22.11.2024
Financial Times.Էրդողանն Իդլիբում բարդ ընտրության առջև է կանգնած
prev Նախորդ նորություն

Իդլիբում ավիահարվածի հետևանքով զոհվել է Թուրքիայի առնվազն 33 զինծառայող

Սիրիայի Իդլիբ նահանգում ավիահարվածի հետևանքով զոհվել է Թուրքիայի առնվազն 33 զինծառայող, հայտնել է Սիրիային սահմանակից թուրքական Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը:


Դողանն ավելի վաղ ասել էր, որ ավիահարվածը հասցրել են «սիրիական ռեժիմի» ռազմաօդային ուժերը, սակայն այդ տեղեկությունների այլ հաստատում դեռ չկա: Սիրիայի իշխանությունները չեն մեկնաբանում իրավիճակը, հայտնում է BBC-ին։


Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ ի պատասխան Իդլիբում հարվածի՝ թուրքական զորքերը՝ ինչպես ավիացիան, այնպես էլ ցամաքային ուժերը, կրակ են բացել սիրիական ռեժիմի «հայտնի բոլոր» թիրախների վրա:


Թուրքական բանակի գործողությունները համակարգելու համար Սիրիայի հետ սահման են մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարարը և բարձրաստիճան սպաներ։


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Սիրիայում ռազմական կորուստների մասին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անվտանգության հարցերով արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, որը տևել է մոտ վեց ժամ։


Այլ տեղեկությունների համաձայն ՝ զոհվածների թիվը կարող է ավելի շատ լինել։ Սիրիացի ակտիվիստները հայտնում են, որ հինգշաբթի ավիահարվածների արդյունքում սպանվել է առնվազն 34 թուրք զինվորական է զոհվել։


Վիրավորներին տեղափոխել են Սիրիայի սահմանի մոտ գտնվող թուրքական քաղաքների հոսպիտալներ։



Իրավիճակը Իդլիբում


Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որը մնում է ընդդիմության վերահսկողության տակ։ Այնտեղ շուրջ 3,5 մլն փախստական կա Սիրիայի այլ շրջաններից, որոնք չեն ցանկանում ապրել Դամասկոսի ռեժիմի ներքո:


Անկարան ռազմական աջակցություն է ցուցաբերում սիրիական ընդդիմությանը, մինչդեռ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է կառավարական ուժերին։ Սիրիայում տեղակայված է ռուսական զորակազմը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները մարտական թռիչքներ են իրականացնում ՝ օգնելով սիրիական ավիացիային։


Իդլիբում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց, որ մինչև փետրվարի վերջ Դամասկոսը պետք է իր ուժերը հետ քաշի նահանգում տեղակայված թուրքական դիտակետերից: Հակառակ դեպքում Անկարան սպառնում էր նրանց դուրս մղել։


Հինգշաբթի սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ իր ուժերին հաջողվել է կառավարական զորքերից հետ վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող Սերակիբ քաղաքը, որը փետրվարի 7-ին Սիրիայի բանակը գրավել էր ռուսական օդուժի աջակցությամբ: Սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները հերքել են ընդդիմադիրների պնդումները՝ ասելով, որ հարձակումները «հաջողությամբ հետ են մղվել սիրիական կառավարական ուժերի կողմից»:


Իդլիբ նահանգում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով անցյալ տարվա վերջից շուրջ մեկ միլիոն սիրիացիներ հարկադրված են եղել լքել իրենց տները: ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ նահանգի նկատմամբ վերահսկողության համար լայնամասշտաբ մարտը կարող է մարդկային մեծ կորուստների հանգեցնել: