Հայտնի է Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթի հաղթողը
Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
Նրա խոսքով, մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: «Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում»,- ասված է Կուբատյանի գրառման մեջ:
2019-ի նոյեմբերին քաղաքապետարանը հուշարձանի բաց մրցույթ էր հայտարարել: Նշվում էր, որ հաղթողը 2 մլն դրամ կստանա։