Իրանն առաջին անգամ ակնհայտորեն հայտարարեց միջուկային գործարքը դադարեցնելու իր մտադրության մասին, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Մակրոնը Իրանի վերջին որոշումն անվանել է «գերեզման» միջուկային համաձայնագրի համար: «Ես կարծում եմ, որ Իրանն առաջին անգամ ուղղակի եւ աներկբա հասկանալ տվեց, որ պատրաստվում է դուրս գալ միջուկային համաձայնագրից, ինչը խոր տեղաշարժ է նշանակում»,- ասել է Մակրոնը, որը գործարքը փրկելու եվրոպական ջանքերի առաջնագծում էր այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագրից։