Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արեւելք մի քանի հազար լրացուցիչ զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը: Պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Ջոն Ռուդը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը մտադիր է փոխել տարածաշրջանում տեղակայված զինծառայողների թիվը: Ուրիշ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ քննարկվում է Մերձավոր Արեւելք 5-ից մինչեւ 7 հազար զինծառայող ուղարկելու տարբերակը, բայց բոլորը ընդգծել են, որ դեռեւս վերջնական որոշումներ չեն ընդունվել: