23.11.2024
ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումը հռչակեց համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 2 դեպք

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 2 դեպք, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Երկու հիվանդներն էլ Չինաստանի քաղաքացիներ են, առաջինը՝ Անդրբայկալյան երկրամասում, երկրորդը՝ Տյումենի մարզում:


Նրանց վիճակը կայուն է, առանց կլինիկական դրսեւորումների եւ ջերմության, հստակեցրել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան: Նա ընդգծել է, որ երկրի տարածքում վիրուսի հետագա տարածման վտանգ չկա:


Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, որ Չինաստանում և աշխարհի շատ պետություններում ստեղծված իրավիճակի պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի տարածումը հռչակեց համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ:


ԱՀԿ-ի տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 8000-ի, իսկ մահացածներինը՝ 170-ի։ CNBC-ն հայտնում է որ կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 213-ի, հաստատված դեպքերի թիվը 9692-ից ոչ պակաս է:


Հունվարի 19-ին ուժի մեջ էր մտել ՀՀ և Չինաստանի միջև մուտքի արտոնագրերի չեղարկման մասին համաձայնագիրը: Դրանով երկու երկրի քաղաքացիները ՀՀ կամ Չինաստան մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում էին վիզայի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածում: