23.11.2024
ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածանքով ավելի քան 100 մարդու է հայտնաբերվել. «Ռոսպոտրեբնադզոր»
prev Նախորդ նորություն

Քոբի Բրայանթի կործանված ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ է եղել

Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի կործանված ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն է եղել: Սա հայտնի է դառնում բրիտանական The Sun պարբերականի հրապարակումներից: Նշվում է, որ նա բազմաթիվ երիտասարդների է սովորեցրել ուղղառիռ վարել, նաեւ շատ սիրված է եղել շրջապատի կողմից:



Բրայանթի ուղղաթիռը կործանվել է երեկ՝ հունվարի 26-ին, Լոս Անջելեսում: 41-ամյա բասկետբոլիստի հետ զոհվել են եւս 8 հոգի՝ այդ թվում նրա 13-ամյա դուստրը՝ Ջիանան, նրա մարզիչը՝ Ալթոբելին եւ նրա կինն ու դուստրը, Բրայանթի մանկապատանեկան դպրոցի մարզիչներից մեկը: Վթարի պատճառները պարզվում են, սակայն արդեն տարբերակ կա, ըստ որի, խնդիրը եղել է խիտ մառախուղը: Նշվում է, որ օդաչուին տեղեկացրել են, որ նա շատ ցածր է թռնում, ռադարների համար բարդ է գնահատել իրավիճակը եւ դժվար է ուղղորդել թռիչքը: Դրանից կարճ ժամանակ անց տեղի է ունեցել վթարը, գրում է ՀԺ-ն:



Բրայանթը բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից է: 20 տարի հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում» (1996-2016թթ): NBA-ի 5-ակի չեմպիոն է: Կարիերան ավարտել է 2016թ.: Նա ու կինը՝ Վանեսան, 4 երեխա ունեին: