19.04.2025
Բելգիայի պատվիրակության ղեկավարն ընտրվել է ԵԽԽՎ նախագահ
prev Նախորդ նորություն

Զեկույց. ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը 2020 թվականին կգերազանցի 1 տրիլիոն դոլարը

ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը 2020թ.-ին կգերազանցի 1 տրիլիոն դոլար գումարը: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցում:


Պակասուրդը համախառն ներքին արդյունքի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կկազմի 4,6 տոկոս եւ մինչեւ 2030 թվականը կավելանա մինչեւ 5,4 տոկոս՝ հասնելով 1,3 տրիլիոն դոլարի:


Մասնագետները նշում են, որ դա կլինի երկրորդ դեպքը վերջին 100 տարվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգների պետբյուջեի պակասուրդի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը գերազանցի 4 տոկոսի նշագիծը:


 

Զեկույց. 2018թ.-ին ավելի քան 16.000 թուրք ստացել է Գերմանիայի քաղաքացիություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար