Կիպրոսը Թուրքիայի դեմ դատական հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Պատճառը Թուրքիայի կողմից Կիպրոսի մերձակա տարածքում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն են, որոնք հունական կողմն անօրինական է համարում: Դրան զուգահեռ, Կիպրոսը բողոքի նոտա է հղել Թուրքիային: