20.04.2025
ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցին
prev Նախորդ նորություն

Հայ ամուսինները Լոս-Անջելես-Երևան չվերթի ուղևորուհուց 40 հազար դոլար են հափշտակել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Լոս Անջելես - Երևան չվերթի գողության մեջ կասկածվող ուղևորներին:


Ըստ «Ռոսբալտ»-ի, կինը Մոսկվայով տարանցիկ մեկնելիս է եղել Հայաստան: Օդանավից դուրս գալու ժամանակ նա հայտնաբերել է իր պայուսակի կորուստը, որում 40 հազար դոլար է եղել: Երբ ՀՀ քաղաքացին վերադարձել է ինքնաթիռ, ապա այնտեղ արդեն իսկ մաքրման աշխատանքները ավարտված են եղել և իր պայուսակը չի հայտնաբերվել: 


Կասկածի տակ են ընկել տուժողի կողքին նստած երևանցի ամուսինները: Նրանց տվյալները շատ արագ պարզվել են, ամուսինները հայտնաբերվել: Կալանավորվելիս կինը դժվարությամբ է տեղաշարժվել՝ նշելով, թե վատառողջ է: Հետագայում պարզվել է, որ իր համար դժվար էր քայլելը սպորտային կոշիկներում թաքնված գողացված թղթադրամների պատճառով:


Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ:

Չինաստանում կորոնավիրուսի վարակից 2345 մարդ է մահացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար