19.04.2025
Չինաստանում մոլեգնող նոր կորոնավիրուսը դարձել է 2011 մարդու մահվան պատճառը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցին

Փետրվարի 12-ին ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած միջոցառմանը՝ նվիրված Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցին։


Իր ելույթում Ռոբերտ Ավետիսյանը, մասնավորապես, կարևորել է ԱՄՆ Կոնգրեսում նման միջոցառման անցկացումը՝ հարգելու Բաքվում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակը և դատապարտելու ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ազգաբնակչության դեմ իրագործված ոճրագործությունները։


Արցախի մշտական ներկայացուցիչն ընդծել է, որ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու զրկանքները և հաղթանակելով իրեն պարտադրված պատերազմում՝ արցախահայությունը հաստատակամորեն շարժվում է իր ընտրած ուղիով՝ կառուցելով ու զարգացնելով ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետական ինստիտուտներ և հզոր բանակ՝ ստանձնելով տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու պատասխանատվության իր բաժինը։


Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ամերկահայ հասարակական-քաղաքական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը, ով հրավիրված էր որպես գլխավոր բանախոս։


Միջոցառումը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի, Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի Հայկական համագումարի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության համատեղ ջանքերով:

Հայ ամուսինները Լոս-Անջելես-Երևան չվերթի ուղևորուհուց 40 հազար դոլար են հափշտակել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար