23.11.2024
Փորձագետ. ՌԴ-ն իր դժգոհությունն է հայտնում ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ դեպի արևելք
prev Նախորդ նորություն

Չինաստանում մոլեգնող նոր կորոնավիրուսը դարձել է 2011 մարդու մահվան պատճառը

Չինաստանում մոլեգնող նոր կորոնավիրուսը դարձել է 2011 մարդու մահվան պատճառը:


Ինչպես նշում են միջազգային լրատվամիջոցները, միայն վերջին մեկ օրում մահվան 137 նոր դեպք է գրանցվել Չինաստանում եւ մեկ՝ Հոնկոնգում: Վարակվածների թիվն արդեն անցել է 75 հազարը:


Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ առողջացել է 14 634 պացիենտ: Դեռեւս հիվանդ են 58 571-ը, որոնցից 12 057-ը (21 տոկոս) ծանր կամ կրիտիկական վիճակում են:


COVID-19 կորոնավիրուս են արդեն գտել աշխարհի 29 երկրում: 542 դեպք է գրանցվել Diamond Princess զբոսանավում, որը փետրվարի 3-ից Ճապոնիայում կարանտինի մեջ է:


Նավում կան տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ Ռուսաստանի: 81 դեպք են գրանցել Սինգապուրում, 76՝ Ճապոնիայում, 62՝ Հոնկոնգում, 46՝ Հարավային Կորեայում: