ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Ստանալով վերջինիս համաձայնությունը, Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ներկայացվել է Պետդումային քննարմանը: VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Ռուսաստանի կառավարությունը՝ ի դեմս Դմիտրի Մեդեվևի, հրաժարական է տվել Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան: