Մարտի 21-ի դրությամբ ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 234,073-ի: Ինչպես հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքը, 9,840 մարդ մահացել է: Կորոնավիրուսով հիվանդության դեպքեր են արձանագրվել աշխարհի 177 երկրում: