ՌԴ-ի և ԱՄՆ-ի գիտնականները COVID-19-ի վերաբերյալ հետազոտությունների համաձայնագիր կստորագրեն
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան եւ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիան հուլիսի 30-ին համաձայնագիր կստորագրեն COVID-19-ի հետ կապված հետազոտությունների վերաբերյալ, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մամուլի ծառայությունը:
"Նախատեսվում է զարգացնել համագործակցության եւ երկխոսության նոր ձեւեր ակադեմիաների միջեւ բոլոր ոլորտներում, որոնք վերաբերում են կորոնավիրուսին, նրա բնությանը, բուժման եւ կանխարգելման մեթոդներին", - նշվում է հաղորդագրության մեջ, գրում է "ՌԻԱ Նովոստին":
Հաղորդվում է, որ կողմերը մտադիր են զարգացնել գիտնականների համագործակցությունը COVID-19 համաճարակաբանական, վիրուսաբանական, մոլեկուլային-կենսաբանական հետազոտությունների, նոր վարակի ախտաֆիզիոլոգիայի ուսումնասիրության, համաճարակի տարածման մաթեմատիկական եւ համակարգչային մոդելավորման, կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական եւ հոգեբանական հետեւանքների, գլոբալ անվտանգության ամրապնդման եւ կենսաբանական սպառնալիքներին հակազդելու ոլորտներում:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կողմից արձանագրությունը կստորագրի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը։ ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Մարշա Մաքնաթը, ինչպես նաեւ բժշկության ազգային ակադեմիայի ղեկավար Վիկտոր Ձաուին եւ տեխնիկայի ազգային ակադեմիայի ղեկավար Ջոն Անդերսոնը: