1.08.2025
Հայ ամուսինները Լոս-Անջելես-Երևան չվերթի ուղևորուհուց 40 հազար դոլար են հափշտակել
20.02.2020
Հայ ամուսինները Լոս-Անջելես-Երևան չվերթի ուղևորուհուց 40 հազար դոլար են հափշտակել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Լոս Անջելես - Երևան չվերթի գողության մեջ կասկածվող ուղևորներին: Ըստ «Ռոսբալտ»-ի, կինը Մոսկվայով տարանցիկ մեկնելիս է եղել Հայաստան: Օդանավից դուրս գալու ժամանակ նա հայտնաբերել է իր պայուսակի կորուստը, որում 40 հազար դոլար է եղել: Երբ ՀՀ քաղաքացին վերադարձել է ինքնաթիռ, ապա այնտեղ արդեն իսկ մաքրման աշխատանքները ավարտված են եղել և իր պայուսակը չի հայտնաբերվել:  Կասկածի տակ են ընկել տուժողի կողքին նստած երևանցի ամուսինները: Նրանց տվյալները շատ արագ պարզվել են, ամուսինները հայտնաբերվել: Կալանավորվելիս կինը դժվարությամբ է տեղաշարժվել՝ նշելով, թե վատառողջ է: Հետագայում պարզվել է, որ իր համար դժվար էր քայլելը սպորտային կոշիկներում թաքնված գողացված թղթադրամների պատճառով: Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ: