ԵԱՏՄ-ում ցանկանում են լուծել ապրանքների ազատ տեղաշարժման խնդիրը
Եվրասիական տնտեսական միությունում ցանկանում են լուծել միության տարածքում ապրանքների անխոչընդոտ տեղաշարժման խնդիրը: Այդ նպատակով մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը անդամ պետությունները պետք է ԵՏՀ-ին առաջարկներ ներկայացնեն մի երկրից մյուսն ապրնքների անխոչընդոտ տեղաշարժման միջոցառումների ծրագրի նախագծում ներառելու համար:
Ինչպես հայտնում են ԵՏՀ-ի մամուլի ծառայությունից, ԵՏՀ Խորհուրդը հանձնարարել է Հանձնաժողով առաջարկներ ներկայացնել ԵՏՄ անդամ պետություններից ոչ մեկի հետ ընդհանուր սահմաններ չունեցող մի երկրի տարածքից մյուսի տարածք ապրանքների անխոչընդոտ տեղաշարժման պայմանների ստեղծման միջոցառումների ծրագրի նախագծում: Ըստ այդմ պետք է հաշվի առնել փոխադրումների վերահսկողությունը էլեկտրոնային նավիգացիոն պլոմբների օգտագործմամբ:
Նշվում է, որ ԵԱՏՄ երկրների շուկայում ապրանքների տեղաշարժման խոչընդոտներից մեկը կարող է դառնալ Ղազախստանից գունավոր եւ սեւ մետաղների ջարդոնի եւ թափոնների արտահանման արգելքը:
«Այս խոչընդոտն առանձնացրել է Ռուսաստանը ԵՏՀ-ի հետ համատեղ Միության երկրների փոխնախարարների հետ խորհրդակցությունների շրջանակում: Այսպիսի պահանջ էր ներառվել «Ղազախստանի Հանրապետության տարածքից սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնների արտահանման արգելք մտցնելու մասին» հրամանի նախագծում, որը տարածվում էր Միության երկրների վրա»,- նշված է տեքստում:
ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվականացման, եւ տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը նշել է, որ Ղազախստանում ԵՏՄ անդամ պետությունների փոխնախարարների մասնակցությամբ խորհրդակցությունների արդյունքում որոշում է ընդունվել նման արգելք սահմանելու աննպատակահարմարության մասին: