24.11.2024
ԱՄՆ-ում ապրիլին կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան որևէ այլ պատճառից. Թորոսյան
prev Նախորդ նորություն

Բուխարեստում մայիսյան եռատոնին նվիրված հիշատակի արարողություն է տեղի ունեցել

Մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը, Բուխարեստի Սբ․ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում, հանդիսապետությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ ու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, տեղի ունեցավ հիշատակի արարողություն՝ Հայաստանի և Արցախի հերոսների հոգիների խաղաղության և հանգստության համար:


Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար կիրառվող սահմանափակումները՝ հիշատակի արարողությունը մարդաշատ չի եղել: Հիշատակի արարողությանը մասնակցել են Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռուﬕնիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը:


Նրանք ծաղկեպսակ են զետեղել և ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում գտնվող Զորավար Անդրանիկի արձանի մոտ: Այն, ի դեպ, տեղադրվել է 1936թ. և համարվում է Զորավարին նվիրված առաջին հուշարձաններից մեկն աշխարհում: