23.11.2024
Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով
prev Նախորդ նորություն

Առևտրի համաշխարհային կազմակերպության տնօրենը հայտարարել է վաղաժամ հրաժարականի մասին

Առևտրի համաշխարհային կազմակերպության տնօրեն Ռոբերտո Ազեվեդուն հայտարարել է վաղաժամ հրաժարականի մասին:


Ինչպես գրում է DW-ն, նա պաշտոնից կհեռանա օգոստոսի 31-ին, թեպետ իր լիազորությունների ժամկետը լրանալու է միայն մեկ տարի հետո:


Ազեվեդուն հայտարարել է, որ հրաժարականի որոշումը իրեն հեշտ չի տրվել, բայց նա ստիպված է եղել դա անել «անձնական ու ընտանեկան հանգամանքներից ելնելով»: Հեռացող պաշտոնյան նաև ընդգծել է, որ իր հրաժարականը քաղաքական որևէ հիմքեր չունի և «համապատասխանում է ԱՀԿ շահերին»:


Աղբյուրը նշում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը ևս կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ծանր ժամանակներ է ապրում: Ապրիլի սկզբին ԱՀԿ-ն զգուշացրել էր, որ համաշխարհային առևտրի ծավալները 2020 թվականին կարող են 1/3 կրճատվել, ինչը կարող է բերել մեր ժամանակների ամենամեծ տնտեսական անկմանը: