23.11.2024
Չեխիայի Սենատը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Միշուստինը կոչ է արել ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ արտասահմանյան ուղևորություններից

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ արտասահմանյան ուղևորություններից:


Միշուստինը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանգստավայրերում կարանտինի սահմանափակումները հանելու խորհուրդ դեռ չի տվել:


«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը արտերկրում տարբեր է, ոչ ոք չի կարող երաշխավորել հանգստացողներին պաշտպանություն վարակից: Այնպես որ առավել անվտանգ է հանգիստն անցկացնել հայրենիքում»,-ասել է վարչապետը:


Նա հավելել է, որ բազմաթիվ երկրներում տնտեսության մեջ մեծ մասնաբաժին ունեն զբոսաշրջությունն ու դրա հետ կապված ոլորտները և որոշ երկրներ արդեն հայտարարում են սահմանափակումների մեղմացման մասին ու բացում հանգստավայրերը: