Տնտեսական ոլորտում ԱՄՆ-ն և ԵՄ-ն արդեն վաղուց առաջատար դիրքերը չեն զբաղեցնում աշխարհում՝Չինաստանի և Ասիայի աճը փոխել է նրանց տեղերով: Այդ մասին են վկայում Pew Research Center միջազգային հարցման տվյալները: Նշվում է, որ ԱՄՆ-ին տնտեսական գերտերություն են համարում միայն Հարավային Կորեայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի քաղաքացիները: Գերմանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում առաջատար տնտեսական տերություն է այսօր Չինաստանը: Այդպիսի կարծիք ունեն նաև Մեքսիկայի, Բրազիլիայի և Թուրքիայի քաղաքացիները, փոխանցում է Handelsblatt-ը: