20.04.2025
Ռադայից հետ է կանչել Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի փոխվարչապետ նշանակելու առաջարկը
prev Նախորդ նորություն

Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել, նա ինքնամեկուսացել է: Այս մասին հայտնում է "Россия 24" հեռուստաալիքը:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ Միշուստինը հաստատել է այս լուրը՝ նշելով, որ իր հանձնած թեստի պատասխանը դրական է եղել: ՌԴ վարչապետը կինքնամեկուսանա եւ կհետեւի բժիշկների ցուցումներին:


«Դա շատ կարեւոր է գործընկերներիս չվտանգելու համար»,- ասել է Միշուստինը:


Միաժամանակ Միշուստինը նշել է, որ կառավարությունը կշարունակի իր աշխատանքը սահմանված կարգով, իսկ ինքը հեռախոսա եւ տեսակապով կապի մեջ կլինի նախագահ Պուտինի եւ գործընկերների հետ:


Միշուստինի հիվանդության ընթացքում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Անդրեյ Բելոուսովը:

Չինաստանը կարող էր կանգնեցնել COVID-19-ի տարածումը, բայց չի արել. Թարմփ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար