24.11.2024
Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

Չինաստանը կարող էր կանգնեցնել COVID-19-ի տարածումը, բայց չի արել. Թարմփ

Չինաստանը կարող էր կանգնեցնել COVID-19-ի տարածումը, բայց չի արել: Այս մասին Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


«Վարակը կարելի էր կանգնեցնել, չէ՞ որ Չինաստանից է դուրս եկել»,- ասել է Թրամփը և հավելել, որ Չինաստանը կա՛մ չի կարողացել դա անել, կա՛մ պարզապես չի արել դա։ «Մենք առևտրային գործարք ենք կնքել, սակայն դա հիմա երկրորդական է՝ համեմատած այն բանի հետ, թե ինչ է կատարվում վարակի հետ։ Այս իրավիճակն անընդունելի է»,- հայտարարել է Թրամփը:


ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման տեմպը գնալաով ահանգնանում է: Մայիսի 1-ի դրությամբ ԱՄՆ-ում վարակակիրների թիվը 1,095,210, որից 63,861-ը մահացել է, իսկ Չինաստանում վարակակիրների թիվը մոտ 11 անգամ քիչ է ԱՄՆ-ից՝ 82,874, որից մահացել է 4,633 մարդ:


ԱՄՆ-ի նախագահը հաճախ է կրկնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Չինաստանի կառավարության նկատմամբ քննադատությունները: Չորեքշաբթի օրը Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդուարդզի հետ հանդիպման ժամանակ նորից Թրամփն ասաց, թե ԱՀԿ-ը «Չինաստանի երգեհոնն է»:


Թրամփն ապրիլի կեսին, ինչպես նշում է Ամերիկայի ձայնը, դադարեցրեց կազմակերպությանը ԱՄՆ-ի կողմից փոխանցվող հատկացումները, ինչն ամեն տարի կազմում էր մոտ կես միլիարդ դոլար: Թրամփը շարունակում է պնդել, որ ԱՀԿ-ը կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանի տեսակետները հաստատելու դիրքեր է ընդունել, Չինաստանից չի վերցրել վիրուսի նմուշներ եւ մեծ սխալ է թույլ տվել, երբ դատապարտել է ճամփորդությունների վրա սահմանափակումներ դնելու հարցը:


ԱՄՆ նախագահն ասել է նաեւ, թե ինքը վստահ է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի քաղաքականությունն ապացուցում է, որ Պեկինն ամեն ինչ կանի ընդդեմ նոյեմբերյան ընտրություններում իր հաղթանակի:


Թրամփը պարբերաբար է քննադատում Չինաստանին կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի համար, որը միայն ԱՄՆ-ում խլել է 60 հազար կյանք ու երկրի տնտեսությունը մտցրել խորը ճգնաժամի մեջ, այսպիսով վնասել վերընտրվելու իր հնարավորությունները: Նա կարծում է, որ Պեկինն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կցանկանար տեսնել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդընին, որպեսզի մեղմվեն առեւտրի ու այլ հարցերի շուրջ Չինաստանի նկատմամբ իր կողմից սկսված ճնշումները:


Չինաստանն իր հերթին վճռականորեն դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի կողմից արտահանման վերահսկման միջոցների չարաշահմանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենգը:


«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի հակաիրավական գործողություններն ու ջանքեր գործադրի իր տնտեսությունը վերականգնելու համար»,-ասել է նա՝ հավելելով, որ Չինաստանը լրջորեն մտահոգված է, որ ԱՄՆ կապի հարցերով դաշնային հանձնաժողովի որոշումը կարող է հանգեցնել չինական 3 հեռուստահաղորդակցման ընկերությունների գործունեության դադարեցմանը: