20.04.2025
Չինաստանը կարող էր կանգնեցնել COVID-19-ի տարածումը, բայց չի արել. Թարմփ
prev Նախորդ նորություն

Գերմանիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց իրական թիվը 10 անգամ ավելի մեծ է

Գերմանիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց իրական թիվը տասն անգամ ավելի մեծ է, քան հաստատված դեպքերը: Այս մասին են հայտնում Բոնի համալսարանի հետազոտողները, գրում է The Guardian-ը:


Ուսումնասիրությունը մեկ անգամ եւս հիշեցնում է վարակիչ այս հիվանդության վտանգի ծավալների մասին, որը մարդկանց մի մասի մոտ առաջ չի բերում ախտանիշներ, ինչն էլ, ըստ գիտնականների, ամենավտանգավոր հանգամանքն է համաճարակը տարածվելու գործում, հայտնում է Ամերիկայի ձայնը:


Համալսարանի գիտահետազոտական խումբն այս մասին հայտարարությամբ հանդես եկավ, երբ Գերմանիան երկուշաբթի օրվանից սկսեց մեղմել սահմանափակումները, բացվեցին թանգարանները, վարսավիրանոցները, եկեղեցիներն ու ավտոգործարանները: Հետազոտող խմբի անդամների խոսքերով, Գերմանիայում այսօր պետք է լինի մոտավորապես երկու միլիոն վարակակիր, ինչը տասն անգամ բարձր է պաշտոնապես հայտարարված թվերից:


Հետազոտողներն այս կարծիքին են հանգել Հոլանդիայի սահմանին գտնվող Հայնսբերգ քաղաքում պատահաբար ընտրված 919 անձանց արյան նմուշներ վերցնելուց հետո: Նրանց հաջողվել է պարզել նաեւ, որ վարակը հայտնաբերված անձանց մեկ հինգերորդի մոտ հետագայում եւս չի նկատվում որեւէ ախտանիշ:


 

Եվրամիությունը մտել է իր պատմության մեջ ամենախոր ռեցեսիայի փուլ. եվրահանձնակատար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար