ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Սրբ. Զատկին ընդառաջ (ապրիլի 12) չեղարկել մուտքի սահմանափակումները, ինչպես նաև հանել սահմանափակումները մասնավոր հատվածից, որոնք սահմանվել են COVID-19-ի տարածման պատճառով։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է լրագրողներին, գրում է The Guardian-ը։ Հարցին՝ արդյոք իրատեսական է նրա առաջարկը, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ դա դեռևս պետք է դիտարկեն։ «Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք դա անել Զատկին ընդառաջ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է մեր երկրի համար», - ասել է Թրամփը: Նա ավելացրել է, որ կորոնավիրուսի տարածումն ամբողջ երկրում «նվազել է». «Մենք սկսել ենք թունելի վերջում լույս տեսնել»,- ասել է նա։