25.11.2024
Կորոնավիրուսի հարցերով G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 26-ին
prev Նախորդ նորություն

Դոնալդ Թրամփը չի բացառում, որ երկիրը բնականոն կյանքին կվերադառնա ապրիլի 12-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Սրբ. Զատկին ընդառաջ (ապրիլի 12) չեղարկել մուտքի սահմանափակումները, ինչպես նաև հանել սահմանափակումները մասնավոր հատվածից, որոնք սահմանվել են COVID-19-ի տարածման պատճառով։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է լրագրողներին, գրում է The Guardian-ը։


Հարցին՝ արդյոք իրատեսական է նրա առաջարկը, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ դա դեռևս պետք է դիտարկեն։


«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք դա անել Զատկին ընդառաջ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է մեր երկրի համար», - ասել է Թրամփը:


Նա ավելացրել է, որ կորոնավիրուսի տարածումն ամբողջ երկրում «նվազել է». «Մենք սկսել ենք թունելի վերջում լույս տեսնել»,- ասել է նա։