21.04.2025
Ռուբլին աշխարհում 2-րդ տեղն է գրավել արժույթների փոփոխականությամբ
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ. Ուկրաինան Ղրիմում սադրանք է նախապատրաստում

Ուկրաինան Ղրիմում մայիսի 3-ին սադրանք է նախապատրաստում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Այժմ պատրաստվում է նոր սադրանք՝ մայիսի 3-ին «Արշավ դեպի Ղրիմ», որի կազմակերպիչն, այսպես կոչված, «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսն» է: Նրանք պատրաստվում են բառացիորեն ներխուժել թերակղզի՝ Ռուսաստանի պետական սահմանի ողջ երկայնքով», - ասել է դիվանագետը:


Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի ղեկավար Ռեֆատ Չուբարովը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են արշավ կազմակերպել դեպի թերակղզի:


Չուբարովը հայտնի է իր հակառուսական դիրքորոշմամբ: Նրա ղեկավարած կառույցը 2016թ.-ին ՌԴ-ում հայտարարված է ծայրահեղական կազմակերպություն:


 

Կաննի 73-րդ կինոփառատոնը չի կայանա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար