ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերություններից է հիմնականում կախված աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը: Ըստ Պուտինի, ռուս-ամերիկյան հարաբերությունները հիմքում պետք է ընկած լինի միմյանց ինքնիշխանության նկատմամբ հավասար հարգանքի սկզբունքը: Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն պետք է չխառնվեն միմյանց ներքին գործերին: