Պուտինը ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը. ՏԱՍՍ
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանում մեկ շաբաթ առաջ հայտարարված ոչ աշխատանքային շաբաթը երկարաձգվել է մինչև ապրիլի 30-ը: Նման որոշում կայացրել է ՌԴ նխագահ Վլադիմիր Պուտինը, որի մասին նա տեղեկացրեց ռուսաստանցիներին հղած իր ուղերձում:
«Համաճարկի պիկը աշխարհում դեռ չի անցել, այդ թվում մեր պետությունում: Ըստ այդմ որոշում եմ կայացրել երկարաձգել ոչ աշխատանքային օրերի ռեժիմը մինչև ամսվա վերջ, այսինքն՝ մինչև ապրիլի 30-ը ներառյալ», - ասել է երկրի ղեկավարը՝ դիմելով ռուսաստանցիներին:
«Ոչ աշխատանքային օրերի համար աշխատողների աշխատավարձերը վճարվելու են», - ասաց նախագահը:
Ելույթի սկզբում Պուտինը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հետևում են կորոնավիրուսի հետ կապված իշխանությունների ցուցումներին, նշելով սակայն, որ չնայած բոլոր ջանքերին Մոսկվայում դեռևս չի հաջողվում հաղթահարել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
Ըստ այդմ, նա հայտարարեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար մի շարք տարածաշրջաններում առավել խիստ միջոցների ձեռնարկման մասին: «Այդ նպատակով ռեգիոններին տրամադրվելու է հավելյալ լիազորություններ», - ասաց նա:
Ռուսաստանում ապրիլի 2-ի դրությամբ հաստավել է կորոնավիրուսով վարակման 3548 դեպք: Գրանցվել է վեց մահ: Ազողջացածների թիվը կազմում է 235: