25.11.2024
Տնտեսագետ. Էժան նավթի ժամանակահատվածը կարճ կտևի
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի բարելի գինը բարձրանա

Նավթի առանցքային տարբերությունն այլ ապրանքներից կայանում է նրանում, որ այն պետք է պահպանվի իր արտադրական ենթակառուցվածքների սահմաններում, որոնց թվում են խողովակաշարերը, տերմինալները, նավերը, նավթավերամշակման գործարաններն և այլն: Դրանք, սակայն, ունեն սահմանափակ հզորություններ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Իգոր Ստրեմոուխովը:


Նա նշել է, որ աշխարհում առկա է մեկ միլիարդ բարելի պահպանման հզորություններ, սակայն դրանց մեծամասնությունը դատարկ է, քանի որ այս օրերի շոկային վիճակն առաջին հերթին հարվածում է լոգիստիկ շղթաներին:


Ըստ նրա, ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի բարելի գինը բարձրանա:


Նա նշել է, որ նավթի մասնաբաժինն աշխարհի առևտրում շատ մեծ է և այդ առևտուրը մեծամասամբ դոլարով է արվում: Ինչքան բարձր լինի գինը, այնքան շատ կլինեն դոլարները: