Տնտեսագետ Միխայիլ Բելյաևը մեկնաբանել է Brent և WTI տեսակի նավթի գների անկումը ավելի քան 7 տոկոսով: Նա նշել է, որ նավթի գների հետ կապված վիճակը լավատեսություն չի ներշնչում: Ըստ նրա, այստեղ առկա է երկու գործոն՝նավթի սպառման ընդհանուր ծավալների նվազում՝այդ թվում Չինաստանի տնտեսական աճի տեմպերի նվազման ֆոնին: Նա նշել է, որ երկրորդ գործոնը՝ՕՊԵԿ+ շրջանակներում հարաբերությունների չկարգավորված լինելու հանգամանքը՝այդ թվում հիմնական արտաքին գործընկեր՝ՌԴ-ի նկատմամբ: Նրա խոսքով, եթե Սաուդյան Արաբիան գիտակցի, որ հաջողություններ չի գրանցելու նրանք ստիպված են լինելու գնալ բանակցությունների ՌԴ-ի հետ: