23.11.2024
ԵՄ-ն կարող է քննարկել Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը
prev Նախորդ նորություն

Պուտինը հայտնել Է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Հանդիպման վարել է "Ռոսիա 24" հեռուստաալիքը։


«Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ պատվաստանյութ է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ», - Վլադիմիր Պուտինի խոսքը մեջբերում է RNS-ը:


Խորհրդակցության ընթացքում Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն նշել է, որ գրանցված պատվաստանյութը աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութերից մեկն է, որոնք հաստատել են իրենց արդյունավետությունն ու անվտանգությունը:


Հուլիսի 20-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդեց նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին, որը համատեղ մշակվել է ռազմական գերատեսչության եւ Ն.Ֆ. Գամալեիի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի կողմից, հաղորդել է "Կրասնայա զվեզդա"թերթը: Ուսումնասիրությանը մասնակցել է 38 կամավոր։


Փորձարկումները հաստատել են դեղամիջոցի անվտանգությունը։ Հաղորդվում էր, որ պատվաստումից հետո բոլոր կամավորների մոտ վարակի նկատմամբ իմունիտետ է մշակվել։