ԵՄ երկրների ԱԳ նախարարներն օգոստոսի 14-ին կքննարկեն Բելառուսում իրադրությունը
ԵՄ երկրների ԱԳ նախարարներն օգոստոսի 14-ին կքննարկեն Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք կատարվել կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններից հետո: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը։
Հանդիպումը, որի անցկացման մասին խնդրել է Վարշավան, տեղի կունենա տեսակոնֆերանսի միջոցով։ Բացի այդ, այդ հանդիպմանը արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը Թուրքիայում, Վենեսուելայում և Լիբանանում ։
Բելառուսում երեք գիշեր անընդմեջ շարունակվում են բողոքի ակցիաները եւ իրավապահ մարմինների հետ բախումները: Ցուցարարները համաձայն չեն պետության ղեկավարի ընտրությունների արդյունքների հրապարակմանը, որտեղ, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ՝ 10,9 տոկոսը:
Բողոքի ակցիաների ընթացքում մեկ մարդ Է զոհվել, ավելի քան 200 մարդ հայտնվել է հիվանդանոցում։ ՆԳՆ-ն հայտնել Է օգոստոսի լույս 10-ի գիշերը ավելի քան 3 հազար մարդու եւ օգոստոսի 11-ի գիշերը ավելի քան 2 հազար մարդու ձերբակալման մասին: