5.09.2025
Աշխարհի երեխաների 1/3-ը թունավորվում է կապարով. UNICEF-ի նոր հետազոտությունը
prev Նախորդ նորություն

Ուկրաինայի փոխարտգործնախարարին քրեական հետապնդում է սպառնում

Հետաքննությունների պետական բյուրոն քրեական վարույթ է հարուցել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածով ՝ հիշողության օրվան ընդառաջ պետծառայողներին ուղղված զարմանալի ուղերձի վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել Է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարյա Վոլոդինան։


«Այդ փաստաթղթի ստորագրողը ընկեր Բոդնարուն է (Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլի Բոդնարը - VERELQ), հերթական բարև, միայն հիմա արդեն իրավապահ մարմիններից: Ոչ ոք իրավունք չունի նախ իր սուբյեկտիվ կարծիքը սերմանել ամբողջ երկրում, երկրորդ՝ ծառայողական դիրքն օգտագործել նույն նպատակով, և երրորդ՝ պաշտոն զբաղեցնել՝ բացարձակ վնասակար տարր լինելով միջազգային ասպարեզում մի ամբողջ պետության հեղինակության համար», - գրել է նա։



VERELQ-ը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը նամակով դիմել է երկրի պաշտոնյաներին ՝ կոչ անելով նրանց չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին և հրաժարվել «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից:


 

Ուժայինները վերահսկում են իրավիճակը Մինսկում. կան տասնյակ բերման ենթարկվածներ ու տուժածներ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը