Ռուսաստանցիների գրեթե կեսը նախագահ Վլադիմիր Պուտինին է համարել տարվա քաղաքական գործիչ: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որը կատարել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը։ Պետության ղեկավարի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 46 տոկոսը: Այնուհետեւ մեծ տարբերությամբ գալիս է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը (15 տոկոս), նրան հաջորդում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (10 տոկոս), Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (7 տոկոս) և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (6 տոկոս):