24.11.2024
Բացի մթերայինից և դեղատներից. Իտալիայում կփակվեն բոլոր խանութները
prev Նախորդ նորություն

Կրեմլը դեռ չի ծրագրում չեղարկել Հաղթանակի 75-ամյակին նվիրված հոբելյանական շքերթը

Կրեմլը դեռ չի ծրագրում չեղարկել Հաղթանակի 75-ամյակին նվիրված հոբելյանական շքերթը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Պեսկովը նշել է, որ շքերթի անցկացման շտաբից դեռ չեն ստացվել առաջարկություններ այն չեղարկելու կամ ձևաչափը սահմանափակելու մասով: Խոսքը, հիշեցրել է նա, ոչ միայն հայրենական, այլև միջազգային նշանակության մեջ միջոցառման մասին է: 


«Այս պահին նման բան չկա, հետագայում կհետևենք իրավիճակի զարգացմանը», - հավելել է Պեսկովը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի շքերթին է հրավիրել ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդներին: