6.05.2025
ԱՀԿ-ն կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիա է հայտարարել
prev Նախորդ նորություն

Բացի մթերայինից և դեղատներից. Իտալիայում կփակվեն բոլոր խանութները

Իտալիայում, որն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների և մահացության դեպքերի քանակով, աննախադեպ միջոցներ են ձեռնարկվում: Երկրում կփակվեն բոլոր խանութները, բացառությամբ մթերայինների և դեղատների:


Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 12-ին՝ դա կտևի առնվազն մինչև մարտի 25-ը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, գրում է BBC-ն: Կփակվեն նաև բարերը, ռեստորանները, վարսավիրանոցներն ու գրասենյակների մեծ մասը: Սննդի և ապրանքների առաքումը չի արգելվում:


Ավելի վաղ ընդունված կարանտինային միջոցների շրջանակում արդեն իսկ փակ են դպրոցները, մարզասրահները, գիշերային ակումբները և զվարճանքի այլ հաստատություններ:


Մարտի 12-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսով վարակված է մոտ 12,500 մարդ, մահվան 827 դեպք է գրանցվել:


 

Կրեմլը դեռ չի ծրագրում չեղարկել Հաղթանակի 75-ամյակին նվիրված հոբելյանական շքերթը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան