21.04.2025
Դոնալդ Տուսկը Ռուսաստանը համարում է Եվրոպայի «ռազմավարական խնդիրը»
14.11.2019
Դոնալդ Տուսկը Ռուսաստանը համարում է Եվրոպայի «ռազմավարական խնդիրը»

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ռուսաստանը համարում է Եվրոպայի «ռազմավարական խնդիրը»: Նա համապատասխան հայտարարությունը կատարել է՝ ելույթ ունենալով Բելգիայի Բրյուգեի Եվրոպական քոլեջի ուսանողների առջեւ: Դեկտեմբերի սկզբին Տուսկը կլքի իր պաշտոնը, ուստի հիմա կատարում է այս պաշտոնում իր հնգամյա գործունեության արդյունքների յուրահատուկ ամփոփում: Լեհ Տուսկին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում կփոխարինի Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը: «Ես ստիպված եմ եղել գրեթե ամեն շաբաթ շրջապատողներին հրապարակայնորեն հիշեցնել, որ Ռուսաստանը ոչ թե մեր «ռազմավարական գործընկերն» է, այլ մեր «ռազմավարական խնդիրը»: - Ինձ նույնիսկ անվանել է «մի գաղափարի ֆանատիկոս» այն պատճառով, որ այդքան կենտրոնացել եմ այդ թեմայի վրա: Բայց մոտեցումը վերջիվերջո իրեն արդարացրեց»: