ԱՄՆ-ն հղի կանանց վիզա չի տրամադրի՝ նրանց երեխաների քաղաքացիություն ստանալը կանխելու համար
ԱՄՆ նախագահի աշխատակազմը մտադիր է այս շաբաթ նոր կանոն մտցնել, որն ուղղված է այսպես կոչված «հողի կանոնին»՝ սկզբունքի, համաձայն որի Միացյալ Նահանգներում ծնված յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալ երկրի քաղաքացիություն: Այս մասին հայտնում է RT– ն՝ հղում անելով Axios–ին:
Հրապարակման համաձայն, ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցները իրավունք կունենան մերժել օտարերկրացիներին կարճաժամկետ տուրիստական և բիզնես վիզաներ տրամադրել (B կատեգորիա), եթե կասկած լինի, որ նրանք մեկնում են ԱՄՆ ավտոմատ կերպով քաղաքացիություն ձեռք բերելու համար:
Դեռ հայտնի չէ, թե ինչպես կկիրառվի այս կանոնը: Ըստ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի, «ԱՄՆ հյուպատոսարաններում վիզաների տրամադրողները շատ լավ հասկանում են, թե ովքեր են ստում իրենց դիմելիս»:
Սա ԱՄՆ իշխանությունների առաջին քայլն է՝ ուղղված այս օրենսդրության վերացմանը, որին անձամբ դեմ է նախագահ Դոնալդ Թրամփը: