Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունը պատերազմական հանցագործություն է, ուստի Թուրքիան չի կարող ընդունվել Եվրամիություն: Այդ մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: «Կարծում եմ, որ Թուրքիան պատերազմական հանցագործություն է կատարել, ուստի նա առնվազն չի կարող ընդունվել Եվրամիություն»,- ասել է նա: «Քրդական ստորաբաժանումներն ամենագործուն ուժն էին ԻՊ-ի դեմ պայքարում: Մենք նրանց կարիքն ունեինք, երբ հարկավոր էր կռվել ԻՊ-ի դեմ: Այնուհետեւ Ամերիկան, Եվրոպան դավաճանեցին քրդերին»,- հայտարարել է Զեմանը: