ՌԴ-ն իր կամքն է թելադրում միջազգային ասպարեզում՝ առաջ տանելով պետությունների սուվերենության գաղափարը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ժան դե Գլինիաստին, փոխանցում է Le Figaro-ն: Նա նշել է, որ հենց ռուսները կարողացան հասնել քրդերի և թուրքերի միջև մարտերի դադարեցմանը Սիրիայի հյուսիսում, այլ ոչ թե ամերիկացիները: Ըստ նրա, Մոսկվան Սիրիայում հաղթել է հակամարտության առաջին փուլը՝ ռազմականը, այժմ էլ հաղթում է երկրորդ փուլում՝քաղաքական կարգավորման առումով: Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում ռուսներն առաջ են տանում տարածաշրջանի զարգացման, այլ ոչ թե անդրազգային արժեքները, դրա համար նրանք կարողանում են համաձայնության հասնել Իրանի, Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի հետ: