25.11.2024
Հարավային գազային միջանցքը թույլ կտա Եվրոպային դիվերսիֆիկացնել գազի առաքման աղբյուրները
prev Նախորդ նորություն

Ո՞ւմ խնդրանքով է սենատոր Գրեմն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման Սենատի բանաձևը

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձեւը Սպիտակ տան խնդրանքով: Այս մասին նա հայտնել է Axios պարբերականի հետ հեռախոսազրույցի ժամանակ:


Ըստ աղբյուրի՝ երբ սենատորը դուրս է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, Սպիտակ տան աշխատակիցը նրան խնդրել է Սենատ վերադառնալ եւ արգելափակել բանաձեւը:


Օրենսդրական հարցերով Սպիտակ տան աշխատակիցը Գրեմին ասել է, որ Մենենդեսը մտադիր է քվեարկության դնել ցեղասպանության բանաձեւը, եւ Գրեմին հարցրել է՝ արդյոք նա կարող է արգելափակել բանաձեւը:


Սենատորի խոսքով՝ խնդրանքը կատարելու միակ պատճառն այն է, որ Էրդողանը դեռեւս քաղաքում է եղել։


Հարցին, թե վատ է զգացել, երբ արգելափակում էր բանաձեւը, Գրեմը պատասխանել է. «Այո։ Որովհետեւ ինձ դուր է գալիս Բոբ (Մենենդեսը)»։ «Ես չեմ առարկի հաջորդ անգամ»,- ասել է Գրեմը։


Անցած շաբաթ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը նորից ներկայացրել էին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Այս անգամ բանաձեւն արգելափակվեց Սենատում հանրապետականների մեկ այլ դաշնակցի՝ Դեւիդ Փերդյուի կողմից։