ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրների ուժային լուծման կողմնակից չէ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ ի պատասխան Սիրիայում նրա գործողությունների: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Փոմպեոն: «Մենք խաղաղությունը նախընտրում ենք պատերազմից: Բայց եթե մեզանից պահանջվեն գործողություններ կամ նույնիսկ ռազմական գործողություններ, ապա դուք պետք է հասկանաք, որ նախագահ Թրամփը դրանց լիովին պատրաստ է»,- ասել է Փոմպեոն: