ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պնդում է, որ ամերիկյան պատժամիջոցները լուրջ վնաս են հասցրել Իրանին եւ ստիպում են նրա ղեկավարությանը կրճատել ծախսերը: Ինչպես նշել է Փոմպեոն, ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել Իրանի վրա: «Իրանի մուսուլման ղեկավարներն ստիպված են լինում ավելի ու ավելի դժվարին որոշումներ ընդունել իրենց բյուջեի վերաբերյալ»,-ասել է նա: ԱՄՆ-ի պետքարտուղարը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները կխստացնեն քաղաքականությունն Իրանի նկատմամբ: «Կարծում եմ՝ եվրոպացիները կհասկանան, որ իրանցիներն ընթանում են ոչ ճիշտ ուղղությամբ»,- ասել է նա: Փոմպեոն հանդես է եկել պնդումով, որ Թեհրանը փորձում է «միջոցներ շորթել Եվրոպայից ու Արեւմուտքից»: