20.04.2025
Ուկրաինան անդամակցելու է ՆԱՏՕ-ին․ Ստոլթենբերգ
prev Նախորդ նորություն

Ասադը Թրամփին ԱՄՆ լավագույն նախագահն է համարում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բնութագրել է որպես երկրի պատմության մեջ լավագույն նախագահի, քանի որ նա անկեղծորեն հայտարարում է իր նպատակների, օրինակ՝ նավթային հանքավայրերի վերահսկողությունը հափշտակելու մասին։ Սիրիայի պետական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ասադը հայտարարել է, որ Թրամփը լավագույն նախագահն է ԱՄՆ-ի պատմության մեջ:


«Նա լավագույնն է ոչ թե լավ քաղաքականության, այլ այն բանի համար, որ առավել թափանցիկ է, նա ուղիղ ասում է՝ «մեզ նավթ է պետք», «մենք ուզում ենք ազատվել այսինչից», «ուզում ենք ծառայություններ մատուցել փողի դիմաց»։ Այսպիսին է ԱՄՆ-ի քաղաքականությունը։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան անկեղծ թշնամին»,- հայտարարել է Ասադը։

Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունները «շատ լավ» է անվանել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար